Տնտեսություն - Կառավարությունը որոշեց 3,65 մլրդ դրամ հատկացնել համայնքների կենսական խնդիրներ լուծելու համար

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 3,65 մլրդ դրամ հատկացնել համայնքների կենսական խնդիրներ լուծելու համար:

 

Հարցը ներկայացնող ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ առաջարկվում է ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին տրամադրելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը ՀՀ 2018 թվականի պետբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 3,658 մլրդ դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով:

 

Ըստ այդմ, նախատեսվում է ՀՀ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին 2018 թվականի հատկացնել 235,28 մլն դրամ՝ ՀՀ 2018-ի բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

 

«Նախագծում նախատեսված են այնպիսի ծրագրեր, որոնք վերաբերում են թե տնտեսական, թե սոցիալական ենթակառուցվածքներին, նաեւ համայնքներում կյանքն ավելի լավը դարձնելուն: Այն վերաբերում է թե մանկապարտեզների, թե երաժշտական դպրոցների հիմնանորոգումներին, ջրագծերի կառուցմանը եւ այլ կենսական խնդիրներին»,-ասաց նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ