Մամուլ - ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու գործով ձերբակալվել է Ֆազի եղբայրը

Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի ավագանու ընտրություններից մեկ օր առաջ ԲՀԿ Աջափնյակի գրասենյակի խուզարկության եւ ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու ահազանգի գործով ձերբակալվել է քրեական հեղինակություն Ֆազի՝ Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գարիկ Գրիգորյանը։

 

Ֆազը բոլոր համապետական ու տեղական ընտրությունների ժամանակ լուրջ դերակատարություն է ունեցել ՀՀԿ-ի համար «ձայն բերելու» գործում, սակայն այս ավագանու ընտրություններում Ֆազի եղբայրը լծվել էր ԲՀԿ-ի օգտին աշխատելու գործին։ Ընտրակաշառք էր բաժանում եւ քարոզարշավը չսկսած՝ աջ ու ձախ սպառնում մարդկանց»։

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ