«Տեսակետ» մամուլի ակումբ - Սեպտեմբերի 27-ին

Սեպտեմբերի 27-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Տիկնիկային թատրոնի գեղ. ղեկավար Ռուբեն Բաբայանը, Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը և Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Թեման՝ «Արդարացա՞ն արդյոք մտավորականների սպասելիքները քաղաքապետի ընտրությունից. գնահատականներ, կարծիքներ: Ինչ են նրանք ակնկալում նոր քաղաքապետից և ինչ փոփոխություններ են ցանկանում տեսնել Երևանում»:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ