Սպորտ - Իտալացի հայտնի մասնագետ դե Բիազին կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը

Ըստ որոշ շրջանառվող լուրերի՝ իտալացի հայտնի մասնագետ Ջիանի դե Բիազին կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը:

«Armsport.am»-ը փորձեց այս տեղեկությունը ճշտել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: ՀՖՖ-ից տեղեկացրին, որ իտալացի մասնագետի հետ բանակցություններ են ընթանում, սակայն հստակ ոչինչ դեռևս հայտնի չէ:

Հավելենք, որ Դի Բիազին երկար տարիներ աշխատել է Ալբանիայի հավաքականում` նրա հետ պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով ԵՎՐՈ-2016-ի խմբային փուլ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ