Հասարակություն - «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը նոր նախագահ ունի

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ) հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռիչարդ Բեզջյանը, հայտնում են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամից:

Ռիչարդ Բեզջյանը երևանաբնակ գործարար է, ծրագրավորման ընկերությունների հիմնադիր ու ղեկավար։ Գրաֆիկական դիզայնի, ինտեգրացված ծրագրային լուծումների, էլեկտրոնային առևտրի, իսկ այժմ նաև՝ բանկային ապահով լուծումների առաջամարտիկ է։ ՔՈԱՖ-ի համար այսքան կարևոր ժամանակաշրջանում Ռիչարդ Բեզջյանի ներգրավվածությունն էլ ավելի նշանակալի է դարձնում իրադարձությունը, քանի որ նա տարբեր ոլորտներ և ուղղություններ առաջնորդելու մեծ փորձ ունի։

«Նորարարական մոտեցումը, ահռելի ջանքերն ու ֆինանսական ռեսուրսները, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամն ու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը ներդրել են գյուղական համայնքների զարգացման գործում, անգնահատելի են։ Սա ուղենշային մոտեցում է, որ մի օր կորդեգրեն շատ երկրներ։ Ինձ համար պատիվ է հոգաբարձուների խորհրդի նախագահությունը։ Սա հնարավորություն է բարին գործել երեխաների, ընտանիքների, հայրենիքի ու աշխարհի համար»,- նշեց ՔՈԱՖ-ի նորանշանակ նախագահ Ռիչարդ Բեզջյանը։

Ռիչարդ Բեզջյանը կրթություն է ստացել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում՝ Բոստոնի Հյուսիսարևելյան համալսարանի էլեկտրական ինժեներիայի ու համակարգչային դիզայնի բաժնում։ Իր կարիերան նշանավորվում է շուրջ երեք տասնամյակի նորարարական գործունեությամբ, սկսած առաջին՝ Graphics Software ընկերությունից մինչև Հայաստանում 1990 թ. «Բումերանգ» գիտահետազոտական կենտրոնի հիմնումը։ Աճի հեռանկարները նկատի առնելով՝ 2007 թ. իր տիկնոջ՝ Ռուբինայի ու երեք երեխաների հետ տեղափոխվել է Հայաստան ու հիմնել «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ» (EGS) ընկերությունը։

Ունենալով շոշափելի հաջողություններ միջազգային շուկաներում՝ կազմակերպությունը վերածվել է Գերազանցության տեխնոլոգիական կենտրոնի, որն այսօր համարվում է Հայաստանում և տարածաշրջանում ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող խոշորագույն կազմակերպություններից մեկը: Կենտրոնի թվով 300 բարձրակարգ ծրագրավորողները նախագծում և մշակում եմ նոր ծրագրեր, և մատակարարում ՏՏ ծառայություններ աշխարհով մեկ:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ