Հասարակություն - «Իմ քայլը»-ը ամենաշատ կողմ քվեն ստացել է Մալաթիա-Սեբաստիայում

Երևանի ավագանու կազմ անցած քաղաքական ուժերից՝ «Իմ քայլը» դաշինքը ամենաշատ կողմ քվեն ստացել է Մալաթիա-Սեբաստիայում՝ 86,2 տոկոս, ամենաքիչը՝ Նուբարաշենում՝ 71,5 տոկոս։ Կենտրոն վարչական շրջանում «Իմ քայլը» հավաքել է 75,5 տոկոս ձայն։

 

Բավական բարձր քվեներ «Իմ քայլը» ստացել է Էրեբունիում՝ 84,6, Աջափնյակում՝ 82,8, Դավթաշենում՝ 82,3 տոկոս։

 

ԲՀԿ–ն ամենաշատ ձայնը ստացել է Նուբարաշենում՝ 23 տոկոս, ամենաքիչը՝ Մալաթիա–Սեբաստիայում 4,8 տոկոս։ Կենտրոնում կուսակցությունը ստացել է 7,9 տոկոս։

 

ԲՀԿ–ն բարձր ցուցանիշ է արձանագրել Նորք–Մարաշում՝ 10 տոկոս, Աջափնյակում՝ 7,4, Արաբկիրում՝ 7,3։

 

«Լույս» դաշինքը ամենաշատ կողմ քվե ստացել է Կենտրոնում՝ 6,9 տոկոս, ամենաքիչը՝ Նուբարաշենում 1,9 տոկոս։

 

Բավական շատ ձայներ «Լույսը» ստացել է Արաբկիրում՝ 6,8, Ավանում՝ 6,0 տոկոս։

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ