Քաղաքական - Նյու Յորքում հնարավոր է Մնացականյան-Մամեդյարով հանդիպում տեղի ունենա

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում կայցելի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին։

 

Սեպտեմբերի 24-ից 28-ը կայանալիք աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի երկկողմ հանդիպումները մի շարք երկրների իր գործընկերների և այլ պաշտոնյաների հետ:

 

Ավելի վաղ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ծրագրված է անցկացնել սեպտեմբերի վերջին Նյու Յորքում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ