Սպորտ - Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի թիմերը շնորհավորել են Արթուր Վանեցյանին

Հայկական ֆուտբոլային ակումբները շնորհավորել են Արթուր Վանեցյանին` ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

 

«Ցանկանում ենք շնորհավորել ՀՖՖ նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանին և գործկոմի անդամներին։ Հուսով ենք, որ հայկական ֆուտբոլը կթևակոխի նոր էջ և նոր զարկ կտրվի ֆուտբոլի հետագա զարգացմանը»,- ասված է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի շնորհավորանքում:

 

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ևս շնորհավորել է Վանեցյանին ընտրվելու կապակցությամբ:

 

«Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհավորում է Արթուր Վանեցյանին ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: ՀՖՖ նորընտիր նախագահին և նոր ղեկավարությանը մաղթում ենք բեղմնավոր և արդյունավետ գործունեություն՝ ի բարօրություն հայկական ֆուտբոլի»,-գրում է «Բանանց» ակումբը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ