Հասարակություն - Նիկոլ Փաշինյանն Արարատի գինու գործարանում հետևել է խաղողի ընդունման փուլերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Արարատի գինու գործարան, որտեղ քննարկեց մթերման հետ կապված խնդիրները: Վարչապետը նաև հետևեց խաղողի ընդունման փուլերին, այցելել է վերամշակման տեղամաս:

 

Գործարանի փոխտնօրեն Հարություն Սարգսյանի խոսքով՝ ներկայումս Արարատի գինու գործարանը վերջին 8-10 տարիներում ՀՀ առավել շատ խաղող մթերող և պատրաստի արտադրանքի իրացման մեծ ծավալներ ունեցող առաջատար գործարան է:

 

«Մենք գյուղացիներից խաղողը ընդունում ենք 1 կիլոգրամը 140-150 դրամ արժեքով: Տարեց տարի մթերման գները բարձրացնում են՝ հաշվի առնելով միջազգային գները և մեր եկամուտները: Այս պահի դրությամբ գյուղացիներից ընդունել ենք ավելի քան 7 հազար տոննա խաղող»,- ասել է գործարանի փոխտնօրենը և հավելել, որ իրենք պատրաստ են ընդունել մինչև 20 հազար տոննա խաղող:

 

Նա նաև հավելել է, որ խաղողի մթերման ծավալները վերջին տարիներին մշտապես դինամիկ աճ են ունեցել և հասել են 14-18 հազար տոննայի, իսկ իրացման ծավալները կազմել են 4-7 միլիոն շիշ:

 

«Խաղողը մթերում ենք առանց սորտային և քանակական սահմանափակումների: Ներկայումս ընթանում է գործարանի տեխնոլոգիական մակարդակի և հումքի պահպանման հնարավորությունների և ծավալների ընդլայնում»,- եզրափակել է նա:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ