Կրթություն - Հաղթահարված է ևս 4 գագաթ՝ Վայոց ձորում

Անկախության օրը Միթար Սեբաստացի կրթահամալիրի սաներն իրենց հայրենիքին են նայում բարձունքից: Սա ավանդույթ է, որ այս տարի ևս կյանքի կոչվեց, բայց այս անգամ արդեն Վայոց ձորում:

 

Կրտսեր սեբաստացիներն առավոտյան ժամը 11-ից մարզի Արտաբույնք գյուղում էին՝ կազմ ու պատրաստ: Գյուղում նրանց դիմավորեց համայնքապետը, գյուղի դպրոցի անձնակազմն ու բնակիչները: Գյուղում անկաոության տոնի խորհրդանշական միջոցառումից հետո արդեն սեբաստացիները գյուղի դպրոցականների, ուսուցիչների հետ միասին՝ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի գլավորույթյամբ ուղևորվեցին դեպի Ցախաց քար, Սմբատաբերդ: Մյուս ջոկերն ուղևորվեցին դեպի Կալասար ու Սևաժայռ բարձունքները՝ տեղանքին քաջատեղյակ տարածքի բնակիչների ուղեկցությամբ: Հաղթահարելով քարքարոտ և դժվարանցանելի ճանապարհը՝ արշավականներն առաջին կանգառը կատարեցին Ցախացքարի եկեղեցում: Այստեղ ձևավորված ևս մեկ ավանդույթի համաձայն նախ մաքրեցին տարածքը, հետո ճաշեցին և եկեղեցում Տերունական աղոթք բարձրացրին առ Աստված։
Ոլորապտույտ ճանապարհը շարունակելով՝ հասան Սմբատաբերդի մատույցները։ Այնտեղ էլ լուսանկարվեցին և ոտքով իջան Եղեգիս գյուղ, որտեղից միկրովտոբուսներով արդեն դեպի Արատեսի դպրական կենտրոն։ Այստեղ արդեն նրանց սպասում էր վրանային գիշերակացը՝ ճամբարային տրամադրությամբ ու պայմաններով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ