Սպորտ - Բաքուն այդպես էլ չերաշխավորեց Ֆերդինանդ Կարապետյանի անվտանգությունը․Նա չի մասնակցի աշախարհի առաջնությանը

Ադրբեջանը հրաժարվեց պաշտոնապես ներկայացնել Հայաստանի Հանրապետության պատվիրակության անվտանգությունն ապահովող անհրաժեշտ երաշխիքները` սեպտեմբերի 20-27-ին Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը:

 

Բաքվում կայանալիք առաջնությանը ադպես էլ թույլ չտվեցին մասնակցել 2018 թվականին Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճած Ֆերդինանդ Կարապետյանին։ Նա աշխարհի առաջնության հաղթողի հավակնորդների թվում էր։

 

Նշենք, որ ձյուդոյի աշխարհի առաջնությունը վարկանիշային մրցաշար էր Տոկիոյում 2020 թվականին կայանալիք օլիմպիական խաղերի համար:

 

Tesaket.info-ն զրուցեց չեմպիոնի հետ և տեղեկացավ մանրամասներին։

 

«Սկզբում նրանք մեզ ասացին, որ կուղարկեն նամակ, որտեղ պաշտոնապես կերաշխավորեն իմ և մարզչիս ՝ Արմեն Նազարյանի անվտանգությունը։ Սակայն առաջնությունից մի քանի օր առաջ հրաժարվեցին իրենց խոսքից հայտնելով, որ չեն պատրաստվում երաշխավորել մեր անվտանգությունը, իսկ եթե այդքան ցանկանում ենք մասնակցել կարող ենք գալ, բայց առանց անվտանգության երաշխիքի»։

 

Ֆերդինանդը հավելեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարությունը նույնպես թույլ չի տվել մեկնել առանց երաշխավորագրի, դա համարելով չափազանց ռիսկային քայլ նրա կյանքի համար։

 

«Արտաքին գործերի նախարարությունը, ասաց իհարկե, որ կարող է ապահովել իմ անվտանգությունը, սակայն այս դեպքում հաշվի առնելով Հայաստանի և Բաքվի լարված հարաբերությունները միակողմանի պաշտպանությունը շատ քիչ կլիներ։ Ասացին, որ իմ կյանքն ավելի թանկ է քան այն մեդալը, որը ես կնվաճեի»։

 

Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն անգամ առանց այդ երաշխավորագրի պատրաստ էր մեկնել Բաքու․

 

«Ես թե ֆիզիկապես և, թե հոգեպես պատրաստ էի մեկնել, ինձ համար շատ կարևոր էր այս առաջնությունը։ Քանի որ համոզված էինք, որ ես մեկնելու եմ և կար արդեն բանավոր համաձայնություն, ես սկսել էի պատրաստվել։ Ամիսների քրտնաջան մարզումների շնորհիվ շատ լավ մարզավիճակում էի։ Ցանկանում էի կրկին անգամ հաղթանակ պարգևել մեր ժողովրդին, այնտեղ հնչեցնելով մեր հիմն ու ծածանելով հայոց եռագույնը։ Կարծում եմ Բաքվում գիտակցում էին, որ եթե ինձ թույլ տան մասնակցել առաջնությանը, ապա իմ հաղթանակը անխուսափելի կլինի»

 

Ֆերդինանդը նշեց․ մի փոքր հիասթափված է, քանի որ շատ երկար էր սպասել առաջնությանը և շատ մեծ ցանկություն ուներ մասնակցելու։ Նրա խոսքով ամեն հնարավոր ու անհնարին միջոց ձեռնարկել են մասնակցելու համար, սակայն Բաքուն կրկին անգամ ցույց տվեց իր վախը և կարողացավ խանգարել։Նա հավելեց նաև, որ պետք չէ քաղաքականությունն ու սպորտը կապել իրար, դա խանգարում է մարզիկին և փաստի առաջ կանգնեցնում։

 

Չեմպիոնը նշում է, որ սա դեռ ոչինչ չի նշանակում և նա դեռ շատ հնարավորություններ կունենա կրկին անգամ ապացուցելու հայի ուժը։

 

Օգտվելով առիթից Ֆերդինանդը շանորհավորեց Հայաստանի անկախության տոնը, մաղթելով հայ ժողովրդին ամենակարևորը՝ խաղաղություն։

 

 

 

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ