Պաշտոնական - Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

 

«Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ. տոն, որը թանկ ու հիշարժան է համայն հայության համար:

 

Մեծ է Ձեր անձնական ավանդը հայոց անկախ պետականության կերտման ու զարգացման գործում: Այս տոնական օրը մաղթում եմ Ձեզ խաղաղություն, քաջառողջություն եւ մեծագույն հաջողություններ՝ մեր հայրենիքի ու ժողովրդի զարգացման ու բարգավաճման, համազգային նպատակների իրականացման ճանապարհին»:

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին ազգային տոնի առթիվ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ