Միջազգային - Պակիստանում դատարանը որոշել է բանտային կալանքից ազատել նախկին վարչապետին

Իսլամաբադի բարձր ատյանի դատարանը քննարկել է բողոքարկումը և կարգադրել Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆին ազատ արձակել այն բանից երկու ամիս անց, երբ նա սկսեց կրել կոռուպցիայի գործով բանտարկության տասնամյա ժամկետը, հայտնել է BBC բրիտանական հեռուստառադիոկորպորացիան:

 

Հուլիսին նախկին վարչապետը երկիր էր վերադարձել իր դստեր՝ Մարիամի հետ միասին: Ոստիկանությունը նրանց ձերբակալել էր Լահորի միջազգային օդանավակայանում եւ բռնագրավել նրանց անձնագրերը:

 

Շարիֆի նկատմամբ հետաքննությունն սկսվել էր «պանամական արխիվի» սկանդալային հրապարակումից հետո: Փաստաթղթերում ասվում է, որ Շարիֆի որդդիներից մի քանիսը կապված էին օֆշորային այն ընկերությունների հետ, որոնք, ենթադրաբար, օգտագործվել են միջոցների վերաուղղորդման եւ օտարերկրյա ակտիվների, մասնավորապես, Լոնդոնի Փարք-Լեյն պերճաշուք փողոցում թանկարժեք բնակարաններ գնելու համար:

 

2017 թվականի հուլիսին Շարիֆը երկրի Գերագույն դատարանի կողմից հեռացվել էր Պակիստանի վարչապետի պաշտոնից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ