Տարածաշրջան - ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համաժողովում Ադրբեջանը խիստ քննադատության է արժանացել

Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր իրավիճակը սուր քննադատության է ենթարկվել Վարշավայում ընթացող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համաժողովում: ԱՄՆ պատվիրակության ղեկավար Մայքլ Կոզակը հայտարարել է, որ Ադրբեջանում շարունակվում են քաղաքական հիմքով ձերբակալություններն ու հետապնդումները:

 

«Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում ազատ արձակել հիմնարար ազատությունների իրացման համար ձերբակալված անձանց, ինչպես նաև հանել ընդդիմադիր գործիչներ Իլգար Մամեդովի, Ալի Քերիմլիի, Անար Մամեդլիի և լրագրող Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ սահմանված՝ երկիրը լքելու արգելքը»,- ասել է ԱՄՆ ներկայացուցիչը:

 

Կոզակը հիշեցրել է, որ հետաքննություն չի իրականացվել Մեհման Հուսեյնովի այն հայտարարությունից հետո, ըստ որի՝ կալանավայրում ոստիկանները ծաղրանքի են ենթարկել նրան: Դրա փոխարեն Հուսեյնովը զրպարտության մեղադրանքով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:

 

ԱՄՆ ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են արգելափակել անկախ լրատվամիջոցների կայքերը: Դրանք փակվում են իշխանություններին քննադատող հոդվածներ տպագրելուց հետո։

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Թուրքիայի բանակը ռազմական օպերացիա է սկսել Իրաքի հյուսիսում (տեսանյութ) 

Ադրբեջանն ու Պակիստանը ուղիղ ավիացիոն կապ կհաստատեն

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքը

Վրաստանում դատարանը պարտավորեցրել է Սաակաշվիլուն $77 հազ. վճարել ծեծված պատգամավորին

Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնել է Վրաստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ