Միջազգային - Պուտինը կոչ է արել իսրայելական կողմին այսուհետ նման իրավիճակներ թույլ չտալ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ իսրայելական ռազմաօդային ուժերի գործողությունները Սիրիայում իրականացվում են՝ խախտելով արաբական հանրապետության ինքնիշխանությունը:

 

«Տվյալ դեպքում չեն պահպանվել նաև ռուս-իսրայելական պայմանավորվածությունները վտանգավոր միջադեպերի կանխման վերաբերյալ, ինչի հետևանքով ռուսական ինքնաթիռը հայտնվել է սիրիական ՀՕՊ միջոցների թիրախում»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է ՌԴ ղեկավարի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

 

Միևնույն ժամանակ Պուտինը կոչ է արել իսրայելական կողմին այսուհետ նման իրավիճակներ թույլ չտալ:

 

Բենյամին Նեթանյահուն, իր հերթին, ափսոսանք է հայտնել միջադեպի հետևանքով զոհված զինծառայողների համար և նշել, որ իսրայելական կողմը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ տեղեկությունը հետաքննության համար:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ