Ժամանց և շոու բիզնես - «Գահերի խաղը» Emmy մրցանակի դափնեկիր է դարձել գլխավոր կատեգորիայում

«Գահերի խաղը» հեռուստասերիալը Emmy հեռուստատեսային մրցանակի դափնեկիր է դարձել գլխավոր՝ «Լավագույն դրամատիկական սերիալ» կատեգորիայում: Այդ մասին հայտարարվել է այդ պարգևի հանձնման 70-րդ արարողության արդյունքներով, որը շնորհվում է անցած հեռուստասեզոնի լավագույն աշխատանքների համար, որոնք ցուցադրվել են փրայմ-թայմում:

 

Միջոցառումը սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) և ցուցադրվել է NBC հեռուստաալիքով։ Գլխավոր կատեգորիայում նաև ներկայացված էին «Թագը», «Ամերիկացիները», «Այդ մենք ենք», «Շատ տարօրինակ գործեր», «Վայրի Արևմուտքի աշխարհը», «Սպասուհու պատմածը» սերիալները:

 

«Գահերի խաղն» այս անգամ առաջադրված էր յոթ անվանակարգում, սակայն արդյունքում հաղթանակ տարավ դրանցից միայն երկուսում: Բացի հիմնական կատեգորիայից, արձանիկը բաժին է հասել նաեւ դերասան Փիթեր Դինքլեյջին դրամատիկական սերիալում տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ