Մամուլ - Գերմանիայում գործարկվել է ջրածնային վառելիքով աշխատող աշխարհում առաջին գնացքը (տեսանյութ)

Սեպտեմբերի 17-ին երթուղի է դուրս եկել վառելիքի ջրածնային տարրերով աշխատող աշխարհում առաջին Coradia iLint գնացքը, որը միացնում է Բրեմերֆյորդ, Կուկսհաֆեն, Բրեմերհաֆեն և Բուկստեհուդե քաղաքները։

 

Սեպտեմբերի 16-ին այն թեստային երթ է կատարել, որին հետևել է Ստորին Սաքսոնիայի էկոնոմիկայի և տրանսպորտի նախարար Բեռնդ Ալտհուսմանը, ինչի մասին հայտնել է Radio Bremen-ը: Շարժակազմի տանիքի վրա տեղադրված է ջրածնային վառելիքով ցիստեռն և վառելիքային տարր:

 

Այն ջրածնի էներգիան փոխակերպում է էլեկտրական հոսանքի:

 

Գնացքը կարող է զարգացնել ժամում մինչև 140 կիլոմետր արագություն: Coradia iLint-ը մեկ լիցքավորմամբ կարող է հաղթահարել մոտավորապես 1000 կիլոմետր, ինչը համադրելի է ժամանակակից ջերմաքարշի աշխատանքի տևողության հետ:

 

Փոխադրամիջոցը մշակվել և պատրաստվել է Զալցգիտեր գերմանական քաղաքում՝ ֆրանսիական Alstom-ի կողմից, որը գերարագ էլեկտրագնացքների առաջին եվրոպական մշակողն է, նշում է Deutsche Welle-ն: 2021 թվականից նման 14 գնացքներ կանոնավոր երթևեկություն կկատարեն Բուկստեհուդե-Կուկսհաֆեն երթուղով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ