Սպորտ - Արոնյանի կինը հեծանիվով կանցնի Թուրքիայով

այկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին հեծանիվով կանցնի Թուրքիայով և Իրանով:

 

«Ուրախ եմ հայտարարելու, որ այս ուրբաթ՝ Հայաստանի Անկախության օրը, հսկայական մի մարտահրավեր եմ ընդունելու՝ հեծանիվով անցնելու եմ 1 800 կիլոմետր ճանապարհ Թուրքիայի եւ Իրանի միջով դեպի Հայաստան, որպեսզի միջոցներ հավաքագրեմ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի համար: Միջոցներն օգտագործվելու են գյուղական համայնքներում ապրող հայ երեխաներին որակյալ առողջապահական ֆիզիկական կրթությունը հասանելի դարձնելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կաոիլին:

 

Մեկնարկը տրվելու է Այասից, որտեղից Մարկո Պոլոն սկսել է իր Արևելյան արշավը: Կաոիլինն այցելելու է նշանակալի արժեք ունեցող պատմական եւ հնագիտական հուշարձաններ: Որոշ հատվածներում անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև տեսանկարահանման և վավերագրման համար նրան մեքենա է հետևելու:

 

«Խնդրում եմ, հետեւել ինձ, նվիրաբերության կայքէջին, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ամենօրյա տեսանյութերի եւ լուսանկարների թարմացումներին եւ խնդրում եմ կիսվել այս գրառմամբ եւ նվիրաբերել Ձեր հնարավորության չափով: Հղումները տեսեք ստորև»,-շեշտել է նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ