Միջազգային - Չինաստանը խոստացել է արձագանքել ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերին

Չինաստանը ստիպված կլինի պատասխան քայլեր ձեռնարկել, եթե ԱՄՆ-ն կիրառի նոր մաքսատուրքեր Չինաստանի ներկրման վրա: Այսպես է Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Գեն Շուանը մեկնաբանել The Wall Street Journal ամերիկյան թերթում հրապարակված հոդվածը: Սեպտեմբերի 17-ին պարբերականը գրել էր, որ Պեկինը կարող է հրաժարվել ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների նոր փուլից Վաշինգտոնի՝ շաբաթվա սկզբին նոր տուրքեր կիրառելու սպառնալիքի պատճառով:

 

«Մենք միշտ հայտարարել ենք եկել, որ առևտրային վեճերի լուծման միակ ճիշտ ուղին հավասարության, փոխադարձ վստահության և հարգանքի սկզբունքների հիման վրա երկխոսությունն է»,- մեջբերում է Շուանի խոսքերը TACC-ը:

 

Հուլիսին ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսավճար սահմանեց Չինաստանից ներմուծվող 818 ապրանքների նկատմամբ, որոնց ընդհանուր գումարը կազմում է տարեկան 34 մլրդ ԱՄՆ դոլար: Պեկինն այդ քայլին հայելային պատասխան տվեց: Օգոստոսի 23-ին Վաշինգտոնը նոր մաքսավճար սահմանեց 16 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ չինական մի շարք ապրանքների նկատմամբ, ինչին Չինաստանի իշխանությունները նույն կերպ պատասխանեցին:

 

Այս ամսվա ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Թուրքիայից ստացվող ալյումինի և պողպատի հարկերի կրկնապատկումը ավելացել է համապատասխանաբար մինչև 20% և 50%:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ