Սպորտ - Հաղթել ամեն գնով՝ բարձր պահելով երկրիդ անունը և դրոշը․ Արթուր Հովհաննիսյան

Tesaket.infօ-ն անդրադարձել է Ստամբուլում կայացած միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանին, ով եզրափակիչ մենամարտում առավելության հասնելով Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ ոսկե մեդալ նվաճեց

 

Գյումրեցի 22-ամյա մարզիկը պատմեց, որ սկզբում զբաղվել է ըմբշամարտով,սակայն 11 տարեկանում հոր և հորեղբոր խորհրդով սկսել է հաճախել բռնցքամարտի։

 

«Քանի որ նրանք ժամանակին զբաղվել են բռնցքամարտով, շատ էին ցանկանում որպեսզի ես շարունակ եմ իրենց կիսատ թողած գործը։ Սկզբում այդքան մեծ սեր չկար դեպի այդ մարզաձևը, հաճախում էի միայն նրանց ցանկությունն իրականացնելու համար, սակայն պարապմունքները ինձ ստիպեցին հասկանալ, որ սա հենց այն է ինչ ինձ պետք է»,- վերհիշեց Արթուրը։

 

Հայաստանի բազմակի չեմպիոն, օլիմպիական խաղերի մասնակից բռնցքամարտիկը շարունակեց․

 

«Սպորտով սկսել եմ զբաղվել շատ փոքր տարիքից, առաջին հաջողություններս էլ հենց փոքր տարիքում եմ գրանցել, սակայն բոլոր հաջողությունների կողքին ինձ համար ամենահիշարժաններից է եղել 2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած առաջնությունը, որտեղ չնայած նրան, որ գրավեցի երկրորդ տեղը, բավականին բարձր վարկանիշ ձեռք բերեցի»։

 

Արթուրը մեզ հետ զրույցում խոսեց նաև վերջին մենամարտի մասին, որտեղ փայլուն հաղթանակ տարավ թուրք մարզիկի նկատմամբ։

 

«Չնայած, որ սպորտը ազգություն չի ճանաչում, այնուամենայնիվ, երբ ռինգ ես դուրս գալիս գիտակցմաբ, որ դիմացինդ ոչ միայն մարզիկ է այլ նաև հակառակորդ սկսում ես այլ կերպ տրամադրվել և կենտրոնանալ միայն հաղթանակի վրա։

 

Հաղթել ամեն գնով՝ բարձր պահելով երկրիդ անունը և դրոշը․

 

Պարտության մասին անգամ չէի ցանկանում մտածել, միայն գիտակցում էի, որ եթե դա տեղի ունենա ինչպես եմ նայելու ժողովրդիս և ծնողներիս աչքերին»։

 

Մարզիկը նաև ցանկացավ շնորհակալություն հայտնել իր անձնական մարզիչներին Ռուդիկ Մկրտչյանին և Կարեն Ղազարյանին, նշելով որ նրանք էլ իր հետ հավասարապես ջանք ու եռանդ են ներդրել այդ հաղթանակի մեջ։

 

Մեր այն հարցին, թե արդյոք  չի ցանկանում տեղափոխվել սիրողականից պրոֆեսիոնալ ռինգ, Արթուրը պատասխանեց․

 

«Այո, իհարկե ցանկություն ունեմ, սակայն դա միայն 2020 թվականի օլիմպիական խաղերից հետո, որտեղ հուսով եմ կկարողանամ ոսկե մեդալ նվաճել»,-նշեց մարզիկը։

 

Խոսելով ապագա պլանների մասին, Արթուրը նշեց միայն, որ այս տարի պատրասվում է մասնակցել Հայստանի առաջնությանը։

 

 

 

 

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ