Հասարակություն - Բաղանիսում գիշերը անդորրը պահպանվել է

Տավուշի մարզի Բաղանիս գյուղում գիշերը հանգիստ է եղել: Այս մասին Facebook -ի իր էջում տեղեկացրել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:


«Բարի լույս սահմանապահ Բաղանիսից։ Սիրելի՛ հայրենակիցներ, գիշերը անդորրը պահպանվել է, և ամենակարևորի մասին՝ մեր անվտանգության թիվ մեկ երաշխավորն ու հովանավորը եղել է, կա ու կմնա մեր ազգային բանակը իր հրամանատարական կազմով»,- գրել է նա:

 

Նշենք, որ սեպտեմբերի 15-ի երեկոյան Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի տարածքը Արենի գյուղի շրջանում, հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով: Ավելի վաղ ադրբեջանական զինված ուժերը կրակ էր բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վնասվածք է ստացել գյուղի բնակիչ, 1957թ. ծնված Սուրեն Սեփխանյանը:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ