Մամուլ - Քոչարյանը վարձել է Ադրբեջանի հետ կապ ունեցող արևմտյան լոբբիստի. աղբյուր

Վերջին շրջանում որոշ արևմտյան կայքերում հայտնվել են ակնհայտ քարոզչական հոդվածներ, որոնք քննադատում են վարչապետ Փաշինյանին։ Հիմնականում դրանք հեղինակավոր կայքերի անուններին նմանակող կայքեր են (օրինակ՝ Washington Times, ոչ թե հեղինակավոր Washington Post-ը, La Monde De Droid, որը ոչ մի կապ չունի աշխարհահռչակ La Monde-ի հետ): Ու թեև որոշ անձինք պնդում են, որ Հայաստանի մասին չտեղեկացված այդպիսի կայքերի անակնկալ հոդվածներն ուղղակի «պատահականություն» են, կարծես թե սկսում է երևալ դրանց իրական հետքը։

 

Հետաքննող լրագրող Գրիգոր Աթանեսյանը բացահայտել է որոշ նմանատիպ հրապարակումների ծագման աղբյուրը։

 

«Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ, հուսահատ փորձեր է կատարում արևմտյան մամուլում իր համար դրական կերպար ստեղծելու և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը գցելու:

 

Այս նպատակով Քոչարյանի փաստաբանները ըստ էության վարձել են Edelman և APCO Worldwide-ի նախկին փոխնախագահ, բրիտանացի լոբբիստ Մայքլ Բյուրելին, ով ներկայումս Eurasia Advisory-ի գլխավոր միջազգային խորհրդականն է: Զարմանալիորեն Մայքլ Բյուրելը աշխատել է APCO Worldwide-ում այն ժամանակ, երբ ընկերությունը ներկայացրել է Ադրբեջանը ԱՄՆ-ում՝ ֆինանսավորվելով Ադրբեջանի նախկին տրանսպորտի նախարարի որդի միլիարդատեր Անար Մամեդովի կողմից: Մամեդովը մեծ դեր է խաղացել Ադրբեջանի խոշորագույն ընտանիքների կողմից փողերի լվացման և լոբբիստական գործունեության մեջ:

 

 

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց

Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ

Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում»

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար

«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից

ՀՀ-ն շահած դուրս եկավ խաղից. Բելառուս-Ղազախստան դավադրությունը չկայացավ

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ