Սպորտ - Ինչպես մրցավարները Թուրքիայում գողացան Հովհաննես Բաչկովի հաղթանակը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Թուրքիայում ընթացքող բռնցքամարտի միջազգային մրցաշարի կիսաեզրափակչում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Բաչկովը անարդար մրցավարության պատճառով պարտություն է կրել Թուրքիայի ներկայացուցչիչ։

 

Բաչկովն այդ թեմայով գրառում է կատարել ֆեյսբուքում

 

«Սիրելի բռնցքամարտի և սպորտի սիրահարներ՝ այսօր Թուրքիայում կայացած մրցաշարում ես Հայաստանի պատիվը բարձր եմ պահել ու չեմ զիջել ոչ մի ռաունդ։

 

Հաղթանակս խայտառակ կերպով գողացան իրենց վայել կերպով։ Հետո մրցավարները ներողություն էին խնդրում մենամարտս անարդար դատելու համար։

 

Բոլոր մարզիկներն ու մարզիչները, թուրքերը՝ նույնիսկ հակառակորդս, խոսում էին մենամարտի անարդարության մասին։

 

Հակառակորդս ասում էր,որ մեծ պատիվ է ինձ հետ մենամարտելը։ Նա ասաց մեղավոր չէ, որ հաղթանակը իրեն տվեցին։ Մեծ քայլ էր մարզիկի կողմից։ Գոյություն ունի մարտ գողանալու չափ ու սահման: Հավատացնում եմ, որ ես այս մրցաշարում կարող էի հաղթել 99%…»։

 

 

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ