Տնտեսություն - Գյուղնախարարը կառավարությանն առաջարկել է ֆինանսական աջակցություն տրամադրել սահմանամերձ 37 համայնքների հողօգտագործողներին

Կառավարության այսօրվա նիստում գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է 2018թ պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և գյուղնախարարությանը գումար հատկացնելու որոշման նախագիծ՝ նշելով, որ իրենք նախատեսում են պետական աջակցություն հատկացնել սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին՝ 1հա-ի համար՝ 60.000 դրամ:


Ըստ նախագծի՝ ծրագրի շահառուները կլինեն 4000 տնտեսություններ, որոնց ընդհանուր առմամբ կտրամադրվի 182 մլն 160.000 դրամ: Գյուղնախարարն առաջարկել է մատչելի գնով պարարտանյութեր ձեռք բերելու համար նախատեսված ավելի քան 400 մլն դրամից վերցնել անհրաժեշտ գումարը և տրամադրել գյուղացիական տնտեսություններին:

 

Արթուր Խաչատրյանի առաջարկով՝ եթե կան մարդիկ, որոնք ունեն ժամկետանց վարկային պարտավորություններ, կառավարության աջակցությունը կուղղվի նաև այդ խնդրի լուծմանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ