«Տեսակետ» մամուլի ակումբ - Սեպտեմբերի 13-ին

Սեպտեմբերի 13-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Ռեֆորմիստների կուսակցության» նախընտրական ցուցակը գլխավորող, քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը և երրորդ հորիզոնականը զբաղեցնող Կարեն Վարդանյանը: Թեման՝ «Երևանի ավագանու ընտրություններ. քարոզարշավը մեկնարկել է: «Ռեֆորմիստների կուսակցության» ծրագրերն ու նպատակները»:

 

Ժամը 12.00 հյուրերն են Կույրերի միավորման անդամներ, նախաձեռնող խմբի պատասխանատու Արիստակես Մարգարյանը, միևնույն խմբի անդամներ Սամվել Ղազարյանը և Սիփան Ասատրյանը: Թեման՝ «Ինչ է տեղի ունենում Կույրերի միավորման ներսում: Ինչու է նախաձեռնող խումբը պահանջում արդար համագումար և նախագահության հրաժարականը: Ինչ արդյունքների են հասել պայքարողները, և որոնք են նրանց հետագա քայլերը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներ Գեղամ Օհանյանը («Խարույկ» ակումբի տնօրեն), Հրաչիկ Միրզոյանը (կենսաբան, քիմիկոս) և Մերի Սերոբյանը (իրավաբան): Թեման՝ «Ամուլսարի պաշտպանության համար մղվող պայքարը թևակոխում է նոր փուլ: Կանցկացվի համերգ-դրամահավաք՝ հանուն Ամուլսարի և տարածաշրջանի բնության: Որոնք են լինելու նախաձեռնող խմբի հետագա քայլերը, և ինչպես են նրանք պատրաստվում շարունակել պայքարը»:

Հուլիսի 15-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը: Թեման՝ «Նարկոլոգիական իրավիճակը ՀՀ-ում՝ առողջապահական տեսանկյունից: Աճե՞լ, թե՞ նվազել է կենտրոնում հաշվառված հիվանդների թիվը, փոխվե՞լ է արդյոք տարիքային նվազագույն շեմը: Հնարավո՞ր է լիակատար բուժում, թե՞ ոչ: Մեր երկրի վիճակը թմրամոլների քանակի առումով՝ համեմատած տարածաշրջանի մյուս երկրների հետ: Վիճակագրական տվյալներ, թեմային առնչվող այլ հարցեր»:

 

Ժամը 12.00 հյուրն է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը: Թեման՝ «Օպտիկայի պաշտպան» միջազգային հեղինակավոր կոչում-մրցանակին այս տարի արժանացել է Հայաստանը՝ աշխարհում օպտիկայի և ֆոտոնիկայի զարգացմանը նպաստելու համար: Ինչ են տալիս մեզ նման մրցանակները, ո՞ր ասպարեզներում են կիրառվում օպտիկան և ֆոտոնիկան: Հայաստանը՝ ոլորտում առաջատար երկիր: Միջազգային համագործակցություն և ծրագրեր, հարակից հարցեր»:

 

Հուլիսի 10-ին, ժամը 11.30 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Բարդուղ Գաբրիելյանը: Թեման՝ «Սևանի օրհասական վիճակն ու էկոհամակարգի արդի խնդիրները: Ձկնապաշարների վիճակի գնահատում, հարակից հարցեր»:

Հուլիսի 9-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Թեման՝ «Շտապօգնության» գործունեության՝ կիսամյակի ամփոփում. կանչերի ընդհանուր քանակը, հիվանդանոց տեղափոխվածների քանակը, համեմատություն նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ: Սեզոնային գործոններով պայմանավորված՝ շտապօգնության կանչերը, պայքարի մեթոդներ, հարակից հարցեր»:  

 

 

Ժամը 12.00 հյուրերն են վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը և տրանսպորտի ոլորտի փորձագետ: Թեման՝ «Վերջին երկու խոշոր ավտովթարները, երթևեկության կազմակերպման բարձիթողի վիճակը, պետության կողմից ինչպե՞ս է վերահսկվում և կանոնակարգվում Գազելի կիրառումը՝ որպես հասարակական տրանսպորտի միջոց, գազով աշխատող մեքենայով երթևեկելու օգուտներն ու վնասները»:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ