Կրթություն - Ուսուցիչները հրաժարվում են դասավանդել 12-րդ դասարանում․ ԿԳ նախարարը պարզաբանեց պատճառը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է դպրոցներում տարրական դասարանները գերազանց գնահատականներով ավարտող, սակայն կարդալ եւ գրել չիմացող աշակերտների խնդրին։

 

«Մենք պետք է կրթության գնահատման եւ որակի համար պատասխանատվություն մտցնենք։ Այս պահին ատեստավորումը դպրոցում կրում է շատ ձեւական բնույթ։ Ըստ էության, ատեստավորման հիմքում պետք է աշակերտների առաջադիմությունը լինի»,-նշեց նա։

 

Նախարարը պատմեց իրեն հայտնի դարձած այն իրողության մասին, որ իր հայտարարությունից հետո որոշ ուսուցիչներ հրաժարվում են դասավանդել 12-րդ դասարաններում․ «Այն հայտարարությունից հետո, որ 12-րդ դասարանում 1 կամ 2 առարկա կլինի միասնական եւ կտեսնենք, որ դպրոցում ինչ միջին գնահատակ է եւ ինչու է առաջադիմությունը ցածր, որոշ ուսուցիչներ հրաժարվել են 12-րդ դասարանում դասավանդել, քանի որ հստակ կերեւա, թե ինչ մակարդակ է եղել այդ դպրոցում»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ