Միջազգային - ԱՄՆ-ն արգելված ֆոսֆորային զինամթերքով ավիահարված է հասցրել Դեր Զորում. ՌԴ ՊՆ

Ամերիկյան օդուժին պատկանող երկու F-15 ինքնաթիռից սեպտեմբերի 8-ին արգելված ֆոսֆորային զինամթերքով ավիահարված է հասցվել Դեր Զոր նահանգի ուղղությամբ:

 

РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն:

 

Ինչպես հաղորդվում է, ավիահարվածներն իրականացվել են Հաջին քաղաքի ուղղությամբ: Հարձակման հետևանքով ուժեղ հրդեհներ են բռնկվել:

 

Սավչենկոյի խոսքով՝ տուժածների կամ հնարավոր զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են:

 

Գեներալ-լեյտենանտը հիշեցրել է, որ սպիտակ ֆոսֆորով սպառազինության կիրառումն արգելվում է 1949 թվականի Ժնևյան կոնվենցիայի հավելյալ արձանագրությամբ: Ֆոսֆորային ռումբերը համարվում են զանգվածային ոչնչացման զենք:

 

Նա նշել է նաև, որ չնայած սահմանված հրադադարին՝ Իդլիբի դեէսկալացիոն գոտում անօրինական զինված խմբավորումների կողմից խախտումների թիվն աճում է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ