Միջազգային - Կիմ Չեն Ընը հաստատել է Ռուսաստան այցելելու մտադրությունը

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն ստացել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի նամակը և հաստատել է պաշտոնական այցով Ռուսաստան ժամանելու իր պատրաստակամությունը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունն, այս մասին Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ավարտին հայտնել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:

 

«Ես կատարել եմ նախագահ Պուտինի հանձնարարականը, փոխանցել եմ նրա ուղերձը, որին ի պատասխան Կիմ Չեն Ընն ասել է, որ հաստատում է Ռուսաստանի Դաշնություն այցելելու պատրաստակամությունը և ցանկությունը», - ասել է Մատվիենկոն: Նրա խոսքով՝ հյուսիսկորեացի առաջնորդը չի ցանկանում հետաձգել այդ հարցը, և այժմ դիվանագիտական ուղիներով կսկսվի այցի ժամանակի ու վայրի համաձայնեցումը:

 

Մատվիենկոն նշել է, որ Կիմ Չեն Ընը ցանկանում է Պուտինի հետ քննարկել երկու երկրի համագործակցության ռազմավարությունն ու հեռանկարները, ինչպես նաև «միջազգային օրակարգին առնչվող մի շարք լուրջ հարցեր»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ