Միջազգային - Աբխազիայի վարչապետը մահացել է

Սեպտեմբերի 8-ի գիշերը ավտովթարի հետևանքով մահացել է Աբխազիայի վարչապետ Գենադի Գագուլիան։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Դիանա Զանտարիան։

 

«Այո՛, մենք հաստատում ենք այդ տեղեկությունը։ Վթարը տեղի է ունեցել Մյուսերի ոստիկանական կետի մոտակայքում։ Ըստ նախնական տեղեկությունների` հիվանդանոցի ճանապարհին վարչապետը դեռ ողջ է եղել։ Այլ տուժածներ չկան»,- ասել է Զանտարիան։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ