Կրթություն - Դպրոց բնության գրկում. Արատեսն արդեն ճամբարականների է ընդունում

Եղեգնաձորի Եղեգիս համայնքում Արատեսի տարածքում դպրական կենտրոն է բացվում Միթար Սեբաստացի կրթահամալիրի ջանքերով: Տարածքը 90-ականների սկզբին կրթահամալիրին է տրամադրվել այդտեղ դպրական կենտրոն հիմնելու համար:

 

Այժմ Արատեսի տարածքում պարբերաբար աշատանքային ջոկատներ են գալիս՝ կազմված կրթահամալիրի ուսուցիչներից, սաներից և մասնագիտական այլ խմբերից, որոնց ջանքերով նակկինում ադրբեջանաբնակ այս տարածքն այսօր արդեն բավական մաքրվել է աղբից ու պատրաստ է ընդունելու ճամբարականների և ուսումնական նպատակով այցելող խմբերի:

 

Դպրոց բաց երկնքի տակ, դպրոց բնության գրկում. այս նախագծի շրջանակներում նաև Արատեսի ավերված վանքի վերականգնումն է, որի նախագծի հեղինակ Սամվել Այվազյանը ներկայացրեց վանքի վերականգնման նախագիծը, որը կազմվել է 28 տարի առաջ ճարտարապետներ Ամիրան Բադիշյանի և Մանուշակ Տիտանյանի հետ միասին, որը, սակայն, այդպես էլ չի իրականացվել: Այժմ Սամվել Այվազյանի հավաստմամբ ներկայացված աշխատանքի վերաբերյալ որոշ շտկումներ ու լրացումներ են հարկավոր, քանի որ վանքն այս տարիների ընթացքում բավական շատ է վնասվել, շատ քարեր են պոկվել:

Այս պահին արդեն Արատեսում ուսումնամարզական հավաքն են անցկացնում Եղեգիս համայնքի պատանիներն իրենց հասակակից սեբաստացիների հետ միասին:

 

 

Դպրական կենտրոնը պատրաստ է նաև ընդունելու ճարտարապետներին և ուսանողներին՝տարածքում ուսումնական նախագծեր իրականացնելու նպատակով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ