Մամուլ - Բասրայում բողոքի ցույցերի հետեւանքով 2 մարդ է զոհվել

Իրաքի Բասրա քաղաքում վերսկսված բողոքի ցույցերի հետեւանքով տուժածների թիվը հասել է մինչեւ 45-ի, երկու մարդ զոհվել է, նշված է Իրաքի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սեյֆ ալ Բադրի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

«Ուրբաթ Բասրայում բողոքի ցույցերի հետեւանքով զոհվել է երկու ցուցարար, 45 մարդ տուժել է, որոնցից երկուսը անվտանգության ուժերի աշխատակիցներ են»,- նշված է հայտարարության մեջ:

 

Քաղաքացիական պաշտպանության վարչության հայտարարության մեջ նշված է, որ Բասրայում ցուցարարները հարձակվել են 12 հրշեջ մեքենաների վրա:

 

Բասրան երկուշաբթիից համակված է անկարգություններով: Այս օրերին հազարավոր ցուցարարներ, որոնք իշխանություններից պահանջում են քաղաքի ջրա- եւ էլեկտրամատակարարման վիճակի բարելավում, բողոքի անժամկետ ակցիաներ են անցկացնում, որոնք ուժայինների հետ բախումների են վերաճում:

 

Շիական կրոնական հայտնի գործիչ Մուքթադա աս Սադրը խորհրդարանին կոչ է արել կիրակիից ոչ ուշ արտահերթ նիստ գումարել Բասրայի հարցով:

 

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հրահանգել է քննություն անցկացնել անվտանգության ուժերի աշխատակիցների դեմ, որոնք Բասրայում պահպանել են շենքերը եւ Իրանի հյուպատոսարանը:

 

Իրաքի սահմանապահ վարչությունը հերքել է լրատվամիջոցների տեղեկությունները իրաքա-իրանական սահմանի «Շալամչեհ» սահմանապահ անցումը փակելու մասին:

 

Միաժամանակ, ԱՄՆ-ում հայտարարել են, որ դատապարտում են իրաքյան Բասրայում բռնությունը, որտեղ անկարգությունների մասնակիցները հրկիզել են Իրանի հյուպատոսարանը:

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ