Կրթություն - Արայիկ Հարությունյանը CERN-ի ներկայացուցչի հետ քննարկել է ALICE ծրագրում հայ մասնագետների ներգրավվածության հարցը

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հյուընկալել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության՝ CERN-ի հիմանական ծրագրերից մեկի՝ ALICE-ի պատասխանատու Ֆեդերիկո Անտինորիին: Այս մասին Facebook -ի իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը:


Նրանք քննարկել են ծրագրում հայ մասնագետների հետագա ներգրավվածության հարցերը, որոնք քննարկման առարկա կդառնան նաև Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ղեկավարության հետ։

 

Նախարարը հրավեր է ստացել այցելելու Շվեյցարիա՝ CERN-ի ղեկավարության հետ հանդիպելու համար:

 

«Անտինորիի մի դիտարկումն ինձ ապշեցրեց։ Նա ասաց, որ «1980-ականներին Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի համբավը հավասարազոր էր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ներկայիս համբավին»: Ցավում եմ, որ հիմա այդպիսի համբավ չունենք, բայց ֆիզիկան այս իրավիճակում թողնելու իրավունք էլ չունենք, մանավանդ, որ հսկայական ներուժ կա»

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ