Տարածաշրջան - Վրաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 39 թեկնածու

Սեպտեմբերի 8-ին լրանում է Վրաստանի նախագահի ընտրությունների մասնակիցների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով հայտ ներկայացնելու ժամկետը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:


Ներկա պահին գրանցվել է 39 թեկնածու, որոնցից 20-ն առաջադրվել են նախաձեռնող խմբերի, իսկ 19-ը՝ քաղաքական կուսակցությունների կողմից:

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը պետք է լինի ընտրությունների օրվանից 40 օր առաջ: Հայտնի է, որ պետք է հավաքվի առնվազն 23 հազար 923 ստորագրություն (ընտրողների թվի 0,75 տոկոսը):

 

Ստուգումից հետո ԿԸՀ-ն քվեարկության օրվանից առնվազն 30 օր առաջ որպես նախագահի թեկնածու է գրանցելու այն անձանց, որոնց փաստաթղթերն ու աջակցության ստորագրությունները կհամապատասխանեն օրենքի պահանջներին: Առայժմ միայն 4 թեկնածուներ են գրանցում անցել՝ Միխայիլ Սալուաշվիլին, Զվիադ Բագդավադձեն, Շալվա Նատելաշվիլին և Դավիդ Բակրադձեն:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ