Հասարակություն - 23,5 մլն դրամի դրամաշնորհ ենք ակնկալում KFW բանկից. Նախարարն ամփոփում է 100 օրը

Էականորեն փոխվել է Բնապահպանության նախարարությունում կառավարման մոդելը, թույլտվությունների, լիցենզիաների եւ համաձայնությունների տրման ոլորտում. պարզվեցվել են ընթացակարգերը, որեւէ սուբյեկտիվ մոտեցում լիցենզիաների գծով չկա, գործողություններն իրականացվում են նախատեսված ժամկետներում, առանց ուշացումների: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում նշել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

 

 

Նրա խոսքով, անտառապահների աշխատավարձերը միջինը բարձրացել են 50 տոկոսով, որոշ տեղերում՝ 100 տոկոսով. «Նաեւ մեր գործընկերների հետ լրացուցիչ միջոցառումներ ենք իրականացնում պահպանվող տարածքների տեխնիկական վերազինման ուղղությամբ: Արդեն տասնյակ մեքենաներ են գնվել միջազգային դոնորների աջակցությամբ, հզորացվել են հարավում՝ Սյունիքում գտնվող անտառտնտեսությունները: Առաջիկա մի քանի օրում կգնենք նոր շենք Սյունիքում, որտեղ կտեղակայվեն բնապահպանության նախարարության ենթա ստորաբաժանումները»,-ասել է նախարարը:

 

Նա ընդգծել է, որ միջազգային դոնորներից ունեն արդեն ստացած եւ ստացվելիք դրամաշնորհներ. «Դրամաշնորհներ ունենք ստացած եւ ընթացքի մեջ: 23,5 մլն դրամի դրամաշնորհ ենք ակնկալում KFW բանկից, փաստաթղթերը արդեն եկել են, գործընթացն ընթացքի մեջ է, այս տարի կստորագրվի: Ուզում եմ շեշտել, որ սա նշածս բանկի կողմից երբեւէ Հայաստանին տրված առաջին առանձին դրամաշնորհն է, որը որեւիցե վարկի հետ կապ չունի: Նաեւ Գրոբալ էկոլոգիական հիմնադրամից ունենք 7,5 դոլարի դրամաշնորհ»:

 

Բնապահպանության նախարարը նկատել է, որ որեւէ դրամաշնորհ չի կարող լուծել խնդիրները, եթե չգիտեն՝ ինչ են անում. «Պետք է հզորացվեն նախարարության կարողությունները, մասնավորապես, բնապահպանական փորձաքննական եզրակացության գործընթացը, որը հասարակության աչքում խնդրահարույց եւ կասկածելի է, գործում է այլ մեթոդաբանությամբ: Այդ նպատակով նախարարությունը վարձակալական հիմունքներով աշխատանքի է հրավիրել այս բնագավառում միջազգային 2 հեղինակավոր փորձագետների, որոնք եթե որեւէ նախագծի վերաբերյալ նախարարությանը դրական եզրակացություն չեն ներկայացնում, ապա նախարարությունն էլ երբեւէ դրական եզրակացություն չի տալիս»:

 

Էրիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ այս տարի վարչարարության արդյունքում էականորեն փոխվել են որսի հետ կապված գործընթացները. մասնավորապես,  100 տոկոսով ավելացել են բնօգտագործման վճարները, չնայած կենդանատեսակների մասով որսի ենթակա կենդանիների ցանկը փոքրացել է այս տարի. «Կաթնասունների որսն այս տարի ամբողջությամբ արգելված էր՝ բացառությամբ գայլի եւ շնագայլի»:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ