Տարածաշրջան - Էրդողանը սեպտեմբերի 15-ին կմեկնի Բաքու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս տարվա սեպտեմբերի 15-ին կայցելի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, այս մասին գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը։
Մեկօրյա այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու մի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ։

 

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու տարածաշրջանային մի շարք հարցեր։

 

Այլ մանրամասներ չեն ներկայացվում։

 

Օրեր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան շարունակելու է աջակցել արցախյան հիմնախնդրի կարգավորմանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի շրջանակներում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ