Մամուլ - Սաուդյան Արաբիայում կատակի համար կարող են ազատազրկել

Սաուդյան Արաբիայում կրոնական թեմաներով կատակները ենթակա են 5 տարվա բանտարկության, նշված է թագավորության դատախազության Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

«Համացանցում էջի ստեղծումն ու տարածումը, որն ուղղված է հասարակական կարգը, կրոնական արժեքները եւ բարոյականության նորմերը ծաղրելուն կամ խափանելուն, կդիտարկվի որպես կիբեռհանցագործություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

Մեղավոր ճանաչվողին կսպառնա մինչեւ 5 տարվա բանտարկություն, ինչպես նաեւ 3 մլն ռիալ չափով տուգանք:

 

2012 թվականին երկրում կալանավորել էին «Սաուդյան Արաբիայի լիբերալ ցանց» կայքի հիմնադիր Ռաիֆ Բադավիին՝ հոգեւորականությանը եւ  թագավորության կրոնական ոստիկանությանը քննադատելու համար: Բլոգերին նաեւ մեղադրում էին իսլամը վիրավորելու, կիբեռհանցագործությունների եւ հորը չենթարկվելու մեջ: Բադավին ներկայումս 10-ամյա բանտարկություն է կրում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ