Միջազգային - Թրամփն Ադրբեջանում նոր դեսպան է առաջադրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանում նոր դեսպան է առաջադրել Ամերիկայում դեսպաններն առաջադրվում են նախագահի կողմից և հաստատվում Միացյալ Նահանգների Սենատի կողմից:

 

Էրլ Լիցենբերգերը ներկայում քաղաքական-ռազմական հարցերով Պետդեպարտամենտի  ավագ խորհրդական է: Արտաքին գործերում իր աշխատանքի ընթացքում եղել է Գերմանական Մարշալի ֆոնդի ավագ գիտաշխատող, ապա ՆԱՏՕ-ում ԱՄՆ պատվիրակության ղեկավարի տեղակալ, Աֆղանստանում ՝ ՆԱՏՕ-ի քաղաքացիական ներկայացուցչի տեղակալ, Սերբիայում ՝ ԱՄՆ դեսպանատան պատվիրակության ղեկավարի տեղակալ, ինչպես նաև Ղրղզստանում՝  ԱՄՆ փոխդեսպան:

 

 

Նա ունի Միդլբերի համալսարանի բակալավրիատի աստիճան, ինչպես նաև մագիստրոսական կրթություն է ստացել ԱՄՆ բանակի ռազմական քոլեջում: Ստացել է Մաթիլդա Սինքլարի` լեզուների մրցանակ: Խոսում է ֆրանսերեն, ռուսերեն, սերբերեն և բուլղարերեն:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ