Հասարակություն - ՌԴ ոստիկանությունը քրգործ է հարուցել հայ գործարարների մեքենայի վրա արձակված կրակոցների առնչությամբ

ՌԴ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել նախօրեին Եկատերինբուրգ քաղաքում հայ գործարարների Audi մակնիշի մեքենայի ուղղությամբ բացված կրակահերթի առնչությամբ: Այս մասին հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վալերի Գորելիխին: Տեղեկությունը հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

 

Քննիչները դիտարկում են կատարվածի տարբեր վարկածներ: Դեպքի վայրում հայտնաբերված իրեղեն ապացույցները՝ Կալաշնիկով ինքնաձիգի և տրավմատիկ ատրճանակի պարկուճները, ուղարկվել են փորձաքննության: Իրավապահները փորձում են գտնել ականատեսներին:

 

Եկատերինբուրգում անհայտ անձինք կրակել են Audi մակնիշի մեքենայի վրա, որում եղել են գործարարներ Հայաստանից: Նշվում էր, որ հարձակումը ծրագրված է եղել։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Հրաձիգներն անհայտ պատճառներով չեն կարողացել գործն ավարտին հասցնել, որը, ենթադրաբար, եղել է գումարի գողությունը։ Հաղորդվում է, որ փամփուշտները դիպչել են մեքենայի անիվներին։

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ