Ժամանց և շոու բիզնես - $1,000,000,000,000. Amazon-ին հաջողվեց կրկնել Apple-ի ռեկորդը

Համաշխարհային խոշորագույն առցանց վաճառք իրականացնող Amazon ընկերությունը երկրորդն է դարձել ԱՄՆ-ում, որի կապիտալիզացիան հասել է 1 տրիլիոն դոլարի:

 

Ինչպես հաղորդում է CNN-ը, ընկերության արժեքը երեքշաբթի գերազանցել է մեկ տրիլիոն դոլարը՝ հետևելով Apple-ին, որն այդ շեմը հատել էր օգոստոսի սկզբին:

 

Առևտրային աճուրդի ընթացքում 24-ամյա գործունեություն ծավալող Amazon-ի մեկ բաժնետոմսի արժեքը հավասարվել է 2020.5 դոլարի:

 

Պատմության մեջ առաջին ընկերությունը, որի կապիտալիզացիան 2007-ին հասել է տրիլիոն դոլարի, դարձել է չինական նավթագազային PetroChina ընկերությունը, սակայն այն ժամանակ ընկերությանը չհաջողվեց պահպանել առաջատար դիրքերը՝ նավթի գների անկման պատճառով:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ