Միջազգային - Ֆրանսիայում արգելել են բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում

Ֆրանսիայում ուժի մեջ է մտել օրենքը, որն արգելում է աշակերտներին սմարթֆոններ, պլանշետներ և smart ժամացույցներ բերել դասարան:

 

Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, նոր օրենքը պարտադիր սահմանափակումներ է ներմուծում նախակրթարանների և միջնակարգ դպրոցների համար: Հաստատությունները, որտեղ սովորում են 15-18 տարեկան բարձր դասարանցիները, իրենք կորոշեն՝ արգելել «խելացի» գաջեթների օգտագործումը, թե ոչ:

 

Օրենքի նախաձեռնությունը պատկանում է երկրի կրթության նախարարությանը. այնտեղ ենթադրում են, որ արդյունքում երեխաներն ավելի շատ ուշադրություն կդարձնեն դասերին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ