Հասարակություն - Արմեն Ջիգարխանյանը որոշել է դատարանով նախկին կնոջից 3 մլն ռուբլի ստանալ

Ռուսաստանում բնակվող հայազգի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի փաստաբանը դատական հայց էր ներկայացրել, որի համաձայն՝ Ջիգարխանյանը նախկին կնոջից մի քանի միլիոն ռուբլի բարոյական փոխհատուցում է պահանջել:

Ջիգարխանյանի փաստաբանը հայտարարության մեջ չէր հստակեցրել գումարի չափը՝ նշելով, որ այն մի քանի միլիոն ռուբլի է:

 

Սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի գործով հերթական դատական նիստը: Դատաքննությունը փակ է եղել, ուստի լրագրողներին դահլիճ մտնել չեն թույլատրել:

 

Նրանք հավաքվել էին մուտքի մոտ՝ մանրամասներ իմանալու նպատակով: Լրատվամիջոցների ներկայացուցիչների կողքով արագ անցնելով՝ Վիտալինան ասել է.

 

«Ես ինձ մեղավոր չեմ համարում»:

 

Մոսկվայի դատարանը նախատեսում է Արմեն Ջիգարխանյանին հարցաքննել իր նախկին կնոջ՝ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի գործով: Նախկին ամուսինները, հավանաբար, կհանդիպեն հաջորդ նիստերից մեկում, հաղորդում է Dni.ru-ն:

 

Նախաքննության արդյունքում հայտնի էր դարձել, որ Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինան, թաքնված տեսախցիկ էր տեղադրել թատրոնի աշխատասենյակներից մեկում, իսկ հետո տեսախցիկից ստացված տվյալները, որոնք անձնական գաղտնիք էին պարունակում, նրա միջոցով հայտնվել էին տեղական հեռուստաալիքներից մեկի եթերում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ