Ժամանց և շոու բիզնես - Մահացել է բրիտանացի դերասանուհի Ժաքլին Փիրսը

Կյանքի 75-րդ տարում վախճանվել է բրիտանացի դերասանուհի Ժաքլին Փիրսը, որը նկարահանվել է մի շարք կուլտային գիտաֆանտաստիկ սերիալներում: Այդ մասին հայտնել է The Sun թերթը:

 

Դերասնաուհու ընկերը՝ Ջոն Էյնսուորթը պատմել է, որ երկու շաբաթ առաջ Ժաքլինի մոտ թոքերի քաղցկեղ էին ախտորոշել, նա նախընտրել էր իր կյանքի վերջին օրերն անցկացնել տանը:

 
Փիրսը Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի շռջանավարտուհի էր, որտեղ դերասանական վարպետություն է սովորել Էնթոնի Հոփկինսի եւ Ջոն Հերթի հետ միասին: Նա խաղացել է սարսափ ֆիլմերում եւ կատակերգություններում, ինչպես նաեւ «Դոկտոր Ովը» եւ «Բլեյքի յոթնյակը» սերիալներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ