Միջազգային - «Ժողովրդավարական երկրում նախագահը չունի արտոնություններ». Մակրոնը դպրոցականներին դժգոհել է նախագահի աշխատանքի բարդությունից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լավալ քաղաքի քոլեջներից մեկն այցի ընթացքում դժգոհել է դպրոցականներին իր աշխատանքի բարդությունից, գրում է lenta.ru-ն՝ Le Figaro-ին հղումով։


Մակրոնը հայտարարել է, որ ժողովրդավարական երկրում նախագահը չունի արտոնություններ։

 

«Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, դա պատիվ է։ Լինում են օրեր, երբ դա արտոնություն է թվում, լինում է նաև հակառակը։ Լինում են թեթև օրեր, լինում են նաև ծանր օրեր»,- ասել է նա։


Մակրոնը հավելել է, որ նախագահ լինելը մասնագիտություն չէ։ «Նախագահն այն մարդն է, ում ընտրել են, դա մանդատ է։ Այստեղ կարևոր են հմտությունները, ինչպես և յուրաքանչյուր մասնագիտության մեջ, սակայն չի կարելի հստակ ասել, որ դա մասնագիտություն է»,- ասել է ֆրանսիացի առաջնորդը։


Մակրոնի դիրքորոշումը նախագահության վերաբերյալ գրեթե չի տարբերվում իր նախորդների հայացքներից, գրում է Le Figaro-ն։ Ավելի վաղ նախագահի աշխատանքի բարդության մասին արտահայտվել էին Ֆրանսուա Օլանդը և Նիկոլա Սարկոզին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ