Միջազգային - Ճապոնիայում ավելի քան 600 չվերթ է չեղարկվել մոտեցող թայֆունի պատճառով

Ճապոնիայի կենտրոնական ու հարավ-արևմտյան հատվածներում ավելի քան 600 ավիաչվերթ է չեղարկվել մոտեցեղ «Ջեբի» թայֆունի պատճառով, հաղորդում է Kyodo գործակալությունը:

 

Գործակալության տվյալներով՝ չեղարկված չվերթներից միայն 298-ի դեպքում ինքնաթիռները պետք է մեկնեին Օսակայի օդանավակայանից կամ ժամանեին Օսակա: Ընդ որում՝ այդ չվերթներից 190-ը ներքին էին: Բացի այդ, մոտեցող թայֆունը բացասաբար է անդրադարձել նաև Կոբոյի, Նագոյայի և մի շարք այլ քաղաքների օդանավակայանների աշխատանքի վրա:

 

Գործկալությունը նաև նշում է, որ եղանակային նման պայմանների դեպքում չվացուցակում կարող է «խառնաշփոթ» առաջանալ, ուստի խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում հետևել առցանց չվատախտակների տվյալներին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ