Միջազգային - Անգլերենը Թայվանում կդառնա պետական լեզու

2019 թվականից Թայվանում երկրորդ պետական լեզուն կդառնա անգլերենը: Այս մասին Թայվանում հաղորդել է Չինաստանի վարչապետ Ուիլյամ Լայը:

 

Նպատակն այն է, որպեսզի տեղաբնակները լիարժեք տիրապետեն միջազգային օտար լեզվին և կարողանան աշխատանք գտնել երկրի սահմաններից դուրս:

 

Երկրի իշխանությունը մտադիր է երկլեզու դպրոցներ հիմնել, որտեղ անգլերենը կդասավանդվի առաջին դասարանից:

 

2016 թվականին կրթության թեստավորման ծառայությունը փաստել էր, որ Թայվանը դասվում է այն 10 երկրների թվին, որտեղ վատ են տիրապետում անգլերենին:

 

Ի դեպ, հիշեցնենք, Թայվանը սեփական կառավարություն ունի 1949 թվականից, մինչդեռ Չինաստանը համարում է Թայվանն իր վարչական տարածք: Պաշտոնական Թայվանը չի ընդունում Չինաստանի անբաժանելիության սկզբունքը և հավակնում է անկախության:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ