Հասարակություն - Սերժ Սարգսյանի խնամին ազատվել է թիվ 51 դպրոցի տնօրենի պաշտոնից

Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական 51 դպրոցի տնօրեն, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամի Ալիսա Ղազարյանն ազատվել է աշխատանքից:

 

NEWS.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Ալավերդյանը հայտնեց, որ Ղազարյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

 

«Հոկտեմբերի 1-ին հայտարարված է մրցույթը, դիմումների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 19-ն է: Մեր դպրոցից երկու ուսուցիչ, այդ թվում՝ ես, ցանկանում ենք մասնակցել թափուր պաշտոնի մրցույթին, բայց դրա համար հավաստագիր է պետք, իսկ մենք այն ստանալու ենք սեպտեմբերի 23 կամ 24-ին»,- ասաց Անուշ Ալավերդյանը:

 

Նա հույս հայտնեց, որ միգուցե կրթության եւ գիտության նախարարությունը կերկարաձգի դիմումների ընդունման վերջնաժամկետը, որ իրենք նույնպես մրցույթին մասնակցելու հնարավորություն ունենան:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ