Միջազգային - ԱՄՆ-ը Պակիստանին 300 մլն դոլարի օգնության չի տրամադրի

Պակիստանը չի ստանա ԱՄՆ-ից 300 մլն դոլար ֆինանսական օգնություն։ Միջոցների հատկացումը չեղարկելու մասին վերջնական որոշումն ընդունվել է Վաշինգտոնում։ Այս մասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Քոուն Ֆոլկները, փոխանցում է Reuters-ը։

 

Ամերիկացիները գումարը չեն տրամադրի Պակիստանին՝ հարավարևելյան Ասիայում ռազմավարության աջակցության հարցում նրա անբավարար վճռական գործողությունների պատճառով։

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ֆինանսական միջոցները կուղղի առաջահերթ այլ հանձնարարությունների կատարմանը, սակայն դրա համար դեռևս անհրաժեշտ է Կոնգրեսի աջակցությունը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ