Մամուլ - Թաիլանդում ջրհեղեղի հետևանքով տուժել է ավելի քան 162 հազար մարդ

Թաիլանդում ավելի քան 162 հազար մարդ է տուժել ջրհեղեղների հետևանքով, որոնք առաջացրել են հորդառատ անձրևները: Շաբաթ The Nation պարբերականը հայտնել է, որ օգոստոսի 17-ին տարերքը տարածվել էր 18 նահանգների վրա՝ առավելապես թագավորության հյուսիս-արևելքում, փոխանցում է ТАСС-ը:

 

Պարբերականի տեղեկությունով՝ երկու շաբաթում ջրհեղեղների հետևանքով 93 շրջանների 2318 գյուղերից 162,711 հազար մարդ է տուժել: Չորս մարդ ջրահեղձ է եղել:

 

Այսօրվա դրությամբ՝ 10 նահանգներում իրավիճակը կարգավորվել է: Մասամբ ջրածածկված են Նակհոնթհանոմ, Բունգկան, Սակոն Նակհոն, Փհեթչաբուրի, Նակհոննայոկ, Չայափհում, Կալասին և Ուբոն Ռաթչաթհանի նահանգները: Այս նահանգների ավելի քան 78 հազար մարդ դեռևս տառապում են տարերքի հարվածի հետևանքներից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ