Հասարակություն - Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Իոսիֆ Կոբզոնին

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, սիրված երգիչ Իոսիֆ Կոբզոնին, ով մահացել է օգոստոսի 30-ին՝ քաղցկեղի դեմ շուրջ 13 տարվա պայքարից հետո։

 

Ինչպես փոխանցում է Риа новсти-ն, հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում Մոսկվայի Չայկովսկու անվան համերգային դահլիճում։

 

Կոբզոնի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել 2005 թվականին:

 

Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 23-ին Իոսիֆ Կոբզոնը պարգևատրվել է Հայաստանի Պատվո շքանշանով:

 

Մի քանի օրից՝ սեպտեմբերի 11-ին, կլրանար նրա 81-ամյակը։ Նա համարվում էր խորհրդային էստրադայի հավաքական կերպարը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ