Հասարակություն - Զեյնալյանի բաց դասը Աբովյանի անվան դպրոցում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր, Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, այցելել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 հիմնական դպրոց եւ բաց դաս վարել աշակերտների համար։

 

Նախարարությունից հայտնում են, որ նախարարը նրանց խորհուրդ է տվել երազել, ունենալ նպատակ, հասնել դրանց իրականացմանը, լինել հարգված, սիրված, արժեքավոր քաղաքացի ու չվախենալ սխալվելուց։

 

«Չպետք է վախենալ սխալվելուց, պետք է գործել, դրանից դասեր քաղել, սխալված ընկերոջն ու գործընկերոջը չնսեմացնել, չոչնչացնել, որովհետև նա քայլ անելուց է սխալվել, որը և այս է եղել բոլորիս համար»,- նշել է Արտակ Զեյնալյանը, այնուհետև պատմել Արցախյան ազատամարտին իր կամավոր մասնակցությունից՝ ընդգծելով, որ հայրենիքի պաշտպանությունն ամենակարևորն է՝ ավելի թանկ քան մեր առողջությունն ու կյանքը։

 

Բաց դասի ավարտին նախարարը նշել է, որ ցանկանում է նրանց պատրաստել խաղաղության։ «Ցանկանում եմ, որ դուք դառնաք մասնագետներ, որոնք անհրաժեշտ են քաղաքացիական, խաղաղ կյանքում, լինեք բարի, հարգեք մարդու իրավունքն ու արժանապատվությունը։ Ուզում եմ հասկանաք, որ գիտելիքը, որը ձեռք եք բերում դպրոցում, ուսումնական տարբեր հաստատություններում թանկ կապիտալ է․ այն կարելի է թանկ «վաճառել», փոխակերպել, դարձնել նյութական և ոչ նյութական արժեք»,- նշել է նախարար Զեյնալյանն ու աշակերտներին մաղթել բեղմնավոր աշխատանք և բարձր առաջադիմություն։ 

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ